Փաշինյանն ու Մակրոնը բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ ասուլիսով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Նշելով, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ՝ Էմանուել Մակրոնը կարևորել է ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի զորքերի հետքաշումը։ Նա հիշեցրել է, որ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերականգնման կոչ է արել։

«Ուժի կիրառումը չի կարող լուծում լինել կողմերից ոչ մեկի համար, երկխոսությունը պետք է անհապաղ վերականգնվի։ Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատված չէ, չի կարող Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զորքերի հարձակման համար արդարացում լինել։ Ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան ելման դիրքեր»,- մասնավորապես ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկա ժամերին ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում հարցը քննարկման դնելու համար։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Փաշինյանը նաև կարևորել է ադրբեջանական ագրեսիայից տուժած ՀՀ տարածքներ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը։

Էմմա Չոբանյան