Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա․ Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ գտնվում  ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը, էնպիսի մի պահ է, որ պահանջում է երկխոսությունը և համատեղ որոշման կայացում։

«Դաշնակներն ու կոմունիստները իրար դեմ պատերազմ էին արել, եկավ մի պահ, խոհեմություն ունեցան, կարողացան գտնել լուծում, որը մեզ համար ապահովեց  101 տարի խաղաղություն, օտար զինվորի ոտք չէր մտել Հայաստան, անցյալ տարի մտավ։ 71 տարի Հայաստանը հնարավորություն ունեցավ ապրելու խաղաղ, ստեղեծեցինք պետություն ,դարձանք ազգ, որը կառուցեց իր պետությունը, եթե Խորհրդային Հայաստանը չլիներ` երրորդ Հանրապետությունը չէր կայանա․․․

Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի կնքվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Բայց կա մի պահ, որ այլընտրանք չկա։ Եթե չի ստորագրվում փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում երկու հարևանների հետ, 70 տարվա իրողությունը այլևս չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրա պետություն կառուցենք»,- նշեց Տեր-Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։