25 Հուլիս 2022 | 18:00
Վիրուսներն ու «բիոլաբորատորիաները»․ ինչպես չվարակվել Fake news-ով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
«Կենսաբանական զենք՝ Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում», «Կորոնավիրուսով վարակված մկներ են պահվում այդ լաբորատորիաներում», «Շտա՛պ է», «Հրատա՛պ», «Սենսացիա»․ այս ու նմանատիպ ձևակերպումներով են ուղեկցվում Հայաստանում գործող Ռեֆերենս լաբորատոր կենտրոնների մասին մամուլում հայտնվող կեղծ, մանիպուլյատիվ, չստուգված տեղեկություններն ու ենթադրությունները։ Media.am-ի լրագրողներ Անի Ավետիսյանը և Օֆելյա Սիմոնյանն իրենց հոդվածներում անդրադարձել են լաբորատորիաների թեմայով տարածվող Fake news-ին։ Հայաստանում գործող այս …