Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ. Արարատ Միրզոյանը` ՄԱԿ-ի ԱԽ-ում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը: ԱԳՆ մամուլի ծառայութունը ներկայացրել է նրա ելույթը.

«Պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Անվտանգության խորհրդի անդամներ,

Ուրախ եմ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումներին, և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերոջը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին հրավերի համար։

Հնդկաստանի նախագահությունն ընտրել է շատ արդիական և կարևոր թեմա այս բաց բանավեճի համար։

Մեզ հանրածանոթ միջազգային հարաբերությունները կարծես անցումային փուլում են:

Համաշխարհային անվտանգության ճգնաժամը, որում գտնվում ենք բոլորս, մեծապես ազդել է բազմակողմանիության համակարգի գործունեության վրա։ Իհարկե, կարող է և հակառակ կարծիք էլ լինել, որ բազմակողմ համակարգի ձախողումները հանգեցրեցին այն իրավիճակին, որին մենք այսօր առերեսվում ենք։ Սա նման է հավի և ձվի պատմությանը, ուստի կարծում եմ, ավելի տեղին է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է բարեփոխվի բազմակողմանիությունը՝ հիմնված այն դասերի վրա, որոնք պետք է քաղել:

Եթե փորձեմ սահմանել բազմակողմանիությունը շատ պարզեցված եզրույթներով, այն կանվանեի «փոխադարձ համաձայնության վրա հիմնված հանձնառություների հասնելու և հետևելու կարողություն»: Ընդհանուր լեզու գտնելու համար մենք պետք է հավատարիմ մնանք համընդհանուր կարմիր գծերին, որոնց նկատմամբ երկկողմանի մոտեցում չի կարելի հանդուրժել։ Եվ այս կարմիր գծերն առաջին հերթին արտացոլված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այս կարևոր բաց բանավեճը, հուսանք, խորհելու հիմք կհանդիսանա մեր համատեղ պայքարում՝ հանուն ապագա սերունդների բազմակողմ համակարգը պահպանելու և բարելավելու համար։

Պարոն նախագահ,

Հայաստանը անշեղորեն հանձնառու է բազմակողմանիությանը՝ խարսխված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը:

կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը

Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար:

Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։

Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը:

Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։

Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները:

Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։

Ելույթիս սկզբում ես ընդգծեցի հանձնառությունների կատարման կարևորությունը։ Ե՛վ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով: Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Պարոն Նախագահ,

Հիմնվելով մեր սեփական փորձի վրա, մենք կարող ենք պնդել, որ առանց արդյունավետ բազմակողմանիության աշխարհը զուրկ կլինի խաղաղությունից և անվտանգությունից: Հետևաբար, մենք բոլորս պետք է ձգտենք մշակել ավելի լավ, ավելի արդյունավետ եղանակներ, որոնցով կարողանանք կանխել հակամարտությունները, ցեղասպանությունները և զանգվածային այլ վայրագությունները և կենտրոնանալ խաղաղ, կայուն զարգացման վրա:

Շնորհակալություն»: