Բացահայտվել և կանխվել է խմբի կազմում նախնական համաձայնությամբ մի շարք անձանց անօրինական միգրացիա կազմակերպելու հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 14:37
NYMEX. Ոսկու գինը նվազել է 0.63%-ով և կազմել 4761.90 դոլար
11.04.2026 | 14:35
Նորվեգիայում դահուկորդ է մահացել ձնահոսքի հետևանքով
11.04.2026 | 14:05
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը
11.04.2026 | 13:49
Հրդեհ Կամարիս բնակավայրում
11.04.2026 | 13:33
Արբելոան «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» չեմպիոնական հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 13:10
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 11-ի դրությամբ
11.04.2026 | 12:56
Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների
11.04.2026 | 12:34
Ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան»-ի վթարից  բուժօգնության դիմած 12 անձինք դուրս են գրվել ԲԿ-ից․ ԱՆ խոսնակ
11.04.2026 | 12:15
Աննա Վարդապետյանը Շանհայում մասնակցելու է ԴՄԱ կոմիտեի նիստին
11.04.2026 | 12:07
Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.04.2026 | 11:55
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.04.2026 | 11:33
Ադրբեջանը 887 տոննա դիզվառելիք է ուղարկում Հայաստան
11.04.2026 | 11:20
ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը կիսում է առաջին տեղը
11.04.2026 | 11:15
Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում է՝ բանակցություններ վարելու
11.04.2026 | 10:52
Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան․ կա 1 զոհ, 12 վիրավոր
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտում և Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և հիշյալ օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան և Արմավիր քաղաքներում տուրիստական գործունեություն իրականացնող Ա. Պ-ն 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան՝ օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն գործունեությամբ զբաղվող Ք. Մ-ի հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն` խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության 6, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար վերջիններիս կողմից 3.000-3.500 ԱՄՆ դոլար գումարներ տալու դիմաց ՀՀ-ից մեկնել ցանկացող հիշյալ անձանց՝ «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով այլ փաստաթղթերի հետ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ են ներկայացրել նաև վերջիններիս անվամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող, կեղծ փաստաթղթեր՝ անշարժ գույք և աշխատանք ունենալու, ամուսնացած լինելու հանգամանքի, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան․ տեղեկացնում են ԱԱԾ-ից։

Բացի այդ, Ա. Պ-ն նաև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նույն ժամանակահատվածում և մեխանիզմով 4.500 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների և այլ անձանց անօրինական միգրացիան:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են կեղծված փաստաթղթեր, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի շարք քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի պատճեններ և անձնագրեր, առանձնապես խոշոր չափերի գումարներ և քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր և առարկաներ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի երկու անդամների նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել են: Մեկ անձ ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Խմբի անդամներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց: