Ռուս խաղաղապահները ուժ կիրառելու մանդատ ունե՞ն․ հակասական մեկնաբանություններ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովը կոչ է անում Ռուսաստանին իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում: Խորհրդարանն այսօր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարություն ընդունեց։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Սակայն արդեն երրորդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող այդ միակ ճանապարհը փակ է։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից երեկ հայտնեցին՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։ Մինչ այս պահը, սակայն, որևէ տեսանելի արդյունք չկա։ Կարո՞ղ են, արդյոք, ռուս խաղաղապահները ճանապարհը բացել ուժի կիրառմամբ և ունե՞նք, արդյոք, նրանք այդ մանդատը։

Իշխող ուժից ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, մինչդեռ, երեկ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ գրել էր, թե հանգուցալուծումը, նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն, ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։ Իշխանական պաշտոնյան, այսպիսով, չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը։

Ռուս խաղաղապահները գործելու որևէ սահմանափակում չունեն․ հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ այս եզրակացությունն է անում նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը։

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործողությունները չի գոհացնում նաև «Հայաստան» խմբակցությանը։

Ի դեպ Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն էլ երեկ հայտարարում էր, թե խաղաղապահներն ուժի կիրառման լիազորություն չունեն, և եթե չկա միջազգային մանդատ, դա կարող է բերել ավելի լուրջ խնդիրների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան