25 Մարտ 2022 | 19:30
Կաթ՝ ջրի գնով. ֆերմերները դժգոհում են մթերման պայմաններից և դիմում կառավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհին հավաքվել էին Կոտայքի մարզի մի քանի գյուղերի ֆերմերներ։ Բողոքում էին, որ կաթի մթերման գինն իջել է, օրուգիշեր աշխատում են, անասնապահությամբ զբաղվում, բայց շահույթ չեն ստանում։ «Կաթը տանում են 180 դրամով, կաթի գործարաններում 200 դրամով է ներմուծվում»,- ասում է Բալահովիտի բնակիչ Ռուստամ Մհոյանը։ Գյուղատնտեսության զարգացման խոստումների ֆոնին ավելացրել են …