Մեր տնտեսական աճն առանց առագաստի նավակ է․ ալիքի հետ գնում-գալիս է․ Կառավարությունն օգտվում է սրանից․ Սուրեն Պարսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ավարտվում է 2022 թվականը։ Այս տարվա ընթացքում ճգնաժամերն այնքան շատ էին, որ տնտեսական հարցերը մղվել են երկրորդ պլան։ Բայց, այնուամենայնիվ, ամփոփել ենք տնտեսական տարին, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ էր Հայաստանի տնտեսությունը տարեսկզբին, ի՞նչ փոխվեց կամ չփոխվեց տարվա ընթացքում։ Այս հարցերը Factor TV-ի տաղավարում քննարկել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

–Պարո՛ն Պարսյան, այս տարի շատ հիշատակվեց տնտեսական բարձր աճի, բարձր ակտիվության մասին։ Արդյո՞ք Հայաստանում մարդիկ դրա շնորհիվ սկսեցին լավ ապրել։

-Այս տնտեսական աճն աննախադեպ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական ներուժը, ծրագրերը, նաև տարածաշրջանի ընդհանուր մակարդակը։ Անշուշտ, այս աճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով՝ ռուս ռելոկանտների այստեղ գալով, մետաղի գների բարձր լինելով, նաև տրանսֆերտների հոսքով դեպի Հայաստան։ Այս աճն ինչպես մի քանի ամսվա ընթացքում գրանցվեց, այնպես էլ կարող է կտրուկ անհետանալ։

Այս աճից օգտվել է մեր հասարակության շատ փոքր հատվածը։ Այս աճն ապահովել են հիմնականում ծառայության ոլորտը, առևտրի ոլորտը՝ մեծածախը, և նաև շինարարության ոլորտը։

Տարվա կտրվածքով կարող ենք ունենալ ՀՆԱ-ի մոտ 14-15 տոկոս աճ։ Անշուշտ, սա տպավորիչ աճ է լինելու, և պատմական կարող ենք համարել՝ վերջին 10 տարիների վիճակագրության պլանում։ Բայց դա մեր ժողովրդի կենսամակարդակի, սոցիալական խնդիրների վրա էական ազդեցություն չի թողնելու։

-Եթե ընդհանուր տարի դիտարկենք, Կառավարությունը, իշխանությունը, թեկուզ ընդդիմությունը ի՞նչ գործողություններ արեցին, որ Հայաստանի տնտեսության մեջ փոփոխություններ լինեն։

-Կառավարության գործողությունները և տնտեսական աճն իրար հետ կապված չեն։ Ես մեր տնտեսական իրավիճակը նմանեցնում եմ առանց առագաստի նավակի, որը քամու կամ ալիքի հետ այս կամ այն ուղղությամբ է գնում։ Այսինքն, չունենք ինչ-որ կարգավորման մեխանիզմներ կամ վերահսկման մեխանիզմներ։ Փողը գալիս է, մենք առաջ ենք գնում։ Հենց փողը չգա, մենք հետ կգնանք։ Կառավարությունն էլ օգտվում է սրանից, որոշակի փող է կուտակում, մտածում է նաև հաջորդ տարվա մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան