Հայրենիքը վաճառելու գինը. ենթադրյալ դավաճաններից ոչ ոք դեռ պատիժ չի կրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն պարբերաբար հայտնում էր պետական դավաճանության դեպքերի մասին․ այդ մասին հաճախ խոսում էին նաև Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները։

Իրականում քանի՞ մարդ է անցնում պետական դավաճանության գործերով 2022-ի դրությամբ, քանի՞սն է պատասխանատվության ենթարկվել։ Factor TV-ն Ազգային անվտանգության ծառայություն գրավոր հարցում էր ուղարկել, որին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ պետական դավաճանության դեպքերի առթիվ 2022 թվականի ընթացքում Քննչական դեպարտամենտում նախաձեռնված 26 քրեական վարույթներով մեղադրանք է ներկայացվել 65 անձի։ 26 քրեական վարույթներից 9-ը, որոնք վերաբերում են 16 անձի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 4 անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է։

ԱԱԾ-ից չեն պատասխանել, թե քանի քաղաքացի է կալանավորվել, առաջադրված մեղադրանքներից քանիսն է հաստատվել, քանի անձ է տվել խոստովանական ցուցմունքներ․ ծառայությունը սրանք համարել է հրապարակման ոչ ենթակա տվյալներ։

ԱԱԾ-ն տարվա ընթացքում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում, որոնցում ենթադրյալ դավաճանություն կատարածներն անձամբ էին պատմում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու հանգամանքների մասին։

«Հասկանում եմ, որ կատարել եմ պետական դավաճանություն, խնդրում եմ իմ նկատմամբ լինել ներողամիտ»,- ասում են դավաճանության մեջ մեղադրվողները:

Այս տարվա փետրվարին պետական դավաճանության կասկածանքով 19 մարդ ձերբակալվեց․ ԱԱԾ-ն հայտնեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները մեր երկրում լրտեսական ցանց են ստեղծել, այդ ցանցում ներգրավել են Զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիների, նրանցից գումարի դիմաց տեղեկություններ են ստացել տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի և հրամանատարական կազմի պաշտպանական շրջանների ինժեներական կառույցների, սարքավորումների մասին։ Ձերբակալվածներից մի քանիսը խոստովանական ցուցմունք էր տվել։

Մեկ ամսից էլ քիչ ժամանակ էր անցել, երբ ԱԱԾ-ն հայտնեց գործակալական հերթական ցանցի գործունեության մասին․ ըստ այդմ՝ չեզոքացվել էր օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական ցանցի գործունեությունը։ Դրանում ներգրավված են եղել Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։ Սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները: Հետո գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Տեղեկատվական անվտանգության մասնագետները ծուղակում չհայտնվելու համար կոչ են անում սթափ մտածել և ուշադրություն են հրավիրում փաստի վրա՝ ինչո՞ւ սոցցանցով տղամարդու հետ ծանոթություն փնտրող իգական սեռի ներկայացուցչին պետք է հետաքրքրեր զորամասի վաշտի անձնակազմի թիվը, տեխնիկան և այլն։

Պետական դավաճանության վերջին աղմկահարույց դեպքի մասին հաղորդեց Գլխավոր դատախազությունը․ ավագ սերժանտը 93,250 դրամի դիմաց պետական գաղտնիք համարվող տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Ըստ հաղորդագրության՝ զինծառայողը 2022-ի հունվարին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և «Ուոթսափ» հավելվածի միջոցով 2022-ի հունվարից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել նրանց հետ: Հատուկ ծառայություններին հանձնած  պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի տեղեկություններով հակառակորդը հնարավորություն է ունեցել հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարել ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը: Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է։

Factor TV-ն հարցում ուղարկել էր նաև Գլխավոր դատախազություն։ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցից փոխանցել են, որ 44-օրյա պատերազմից հետո նախաքննություն է իրականացվել թվով 15 քրեական վարույթով, որոնցով ներկայում 20 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը։ Պետական դավաճանության համար նախատեսված է մինչև ցմահ ազատազրկում, բայց դատարաններում քրգործերի քննությունը շարունակվում է, և եզրափակիչ դատական ակտեր դեռ չեն կայացվել, որևէ մեկը պատասխանատվություն առայժմ չի կրել։ Իսկ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ սոցցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններից, առավել ևս՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան