Ռուսաստանը տապալել է Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Factor.am-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով տապալվել է Լաչինի միջանցքի շուրջ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի արդյունքում ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունումը: Factor.am-ի տեղեկություններով` հանդիպմանը հաջորդած օրերի ընթացքում քննարկվել և բանակցվել է Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ստանալ ՄԱԿ ԱԽ անդամների կողմից փոխահամաձայնեցված հայտարարության տեքստ:

Նախօրեին տեքստում որոշ ձևակերպումների հետ համաձայն չեն եղել Ալբանիան ու ԱՄԷ-ն, բայց նրանք նույնպես, ի վերջո, համաձայնել են: Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել է հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել:

Մեր դիվանագիտական աղբյուրը շեշտեց, որ ռուսական կողմը նման առաջարկ արել է վերջին պահին, երբ մյուս պետություններն արդեն համաձայնության էին եկել։ Առայժմ չի մանրամասնվում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց. «Այս առումով մանրամասն տեղեկատվության չեմ տիրապետում, քանի որ հայտարարություն ընդունելու մասին քննարկումները ընթանում են ԱԽ անդամների միջև, իսկ Հայաստանը ԱԽ անդամ չէ: Ամեն դեպքում կարող եմ նշել՝ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն, որի նախագծի առաջարկի մասին ասել էր Ֆրանսիայի ներկայացուցիչը դեկտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ, այս պահի դրությամբ չկա»։

Նշենք, որ թեև ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարության ընդունման համար չկա վերջնաժամկետ, սակայն Ֆրանսիայի առաջարկած և բոլոր երկրների հետ համաձայնեցված հայտարարության նախագծում փոփոխություններ անելու պահանջով Ռուսաստանը, ըստ էության, տորպեդահարում է գործընթացը և ՄԱԿ ԱԽ նախագահողի կողմից հայտարարության ընդունման հավանականությունը հասցնում զրոյի։

Հիշեցնենք` ՄԱԿ ԱԽ-ն դեկտեմբերի 15-ին Հակաստանի դիմումի հիման վրա Լաչինի միջանցքի փակ լինելու հարցով նիստ էր հրավիրել, որտեղ անդամ պետությունները ելույթների մակարդակով կոչ էին արել Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը բացել։ Ադրբեջանն այն փակ է պահում արդեն 19 օր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան