Փաշինյանն ասաց՝ ՌԴ զորախումբը ԼՂ-ի հայաթափման լուռ վկան է․ սկսե՛ք նրանց փոխարինելու պրոցես․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ՌԴ-ին ուղղված հայտարարություններ արեց՝ անընդունելի համարելով «Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու՝ Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»: Նա ասաց, որ եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարող ապահովել ԼՂ-ում անվտանգություն, ապա հենց ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում և ռուսական զորախմբին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Ինչքանո՞վ հավանական է, որ ՌԴ-ն ինքը նախաձեռնի քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ ռուսական զորախմբին ՄԱԿ-ի մանդատ տալու կամ առավել ևս՝ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ Դա առաջարկում է ՀՀ վարչապետը։ Այս ընթացքում Արևմուտքի դեմ անուղղակի պատերազմում գտնվող Մոսկվան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին, ԵՄ-ին՝ իր միջնորդական ջանքերը յուրացնելու համար։ 2020 թվականի պատերազմը նրա համար էր, որ ՌԴ-ն իր ձեռքով իր ներկայությունը ԼՂ-ում զիջի միջազգային զորակազմի՞։

Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ ՌԴ-ի միջամտությամբ խաղաղապահ զորակազմի համալրում ԼՂ-ում միջազգային անձնակազմով չի կարող լինել։

«ՌԴ-ն շատ լավ գիտի, որ Արևմուտքը մանդատ չի տա ռուս խաղաղապահներին, և երբեք չի դիմի այլ երկրի՝ զորակազմ բերելու։ Սա պատասխանատվության բեռի փոխանցում է։ Կա այստեղ դրական հանգամանք, որ Արցախում պատասխանատվության երկու կողմեր կան՝ ՀՀ-ն և ՌԴ-ն, և ռուսական պատասխանատվության հետ կապված ուղղակի մատնանշում կա արդեն, որը շատ դրական է, բայց չկա նշում, թե որն է այստեղ ՀՀ-ի պատասխանատվությունը։ Երբ ռուսական կողմը չի կատարում իր հանձնառությունը՝ Արցախի անվտանգության ապահովման, ՀՀ-ն ի՞նչ պարտավորություն կարող է ունենալ իրավիճակում մեր շահերից գործողություններ կատարելու համար։ Առաջին միտքը, որ գալիս է՝ պետք է ռուսական խաղաղապահության փոխարեն այլ խաղաղապահություն գա, որն իսկապես կերաշխավորի արցախահայության անվտանգությունը։ Գործընթացը պետք է սկսի Հայաստանը»,- ասաց Սարո Սարոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան