Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև: Այս մասին տեղեկանում ենք ՔԿԾ մամուլի ծառայությունից։ Մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը: Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր …

