Իրավիճակը տեղում ՝սեփական աչքերով տեսնելը շատ կարևոր է․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Ջերմուկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ Ֆրանսիայի և Եվրոպական Միության միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։

«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից։ Այդ իսկ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, որը քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ։ Առաքելության նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի վիճակի մասին։ Առաքելությունը մեր կարծիքով շատ օգտակար է, և այս առաքելության աշխատանքի շնորհիվ է նաև, որ կարողանալու ենք առաջ գնալ խաղաղության ճանապարհով»,- ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Կատրին Կոլոնան նշել է, որ իր համար կարևոր էր Ջերմուկ այցելելը, որպեսզի մի կողմից աջակցությունը հայտնի ԵՄ դիտորդական առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում, մյուս կողմից տեղում սեփական աչքերով տեսնի իրավիճակը։ «Մենք իրավիճակի մասին, բնականաբար, տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, սակայն տեղում սեփական աչքերով տեսնելն էլ շատ կարևոր է, և այս այցով ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունն ու զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով։ «Տեսնելով առաջխաղացումն այս նոր դիրքերի վրա՝ ավելի լավ ենք իրավիճակը հասկանում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։