Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Բյորն Սյոդերի գլխավորությամբ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

