Ռուսաստանում Zara-ն դարձել է Maag

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել իսպանական Zara ապրանքանիշի սեփականատիրոջ ակտիվների վաճառքի գործարքին։ Նոր սեփականատերը գտնվում է ՌԴ-ին «ավելի բարեկամ» երկրի իրավասության ներքո, գրում է Euronews-ը։

Ռուսաստանում նախկին Zara խանութների ցանցը բացվել է Maag անունով։ Իսպանական Inditex խմբի կետերի վաճառքի գործարքը, որին պատկանում են նաև Pull&Bear, Bershka և Massimo Dutti ապրանքանիշերը, հավանության է արժանացել ՌԴ իշխանությունների կողմից։

Առաջին խանութը բացվել է Մոսկվայում՝ Նեգլիննայա փողոցում, առաջիկա օրերին ամբողջ երկրում կհայտնվեն Maag-ի 60-ից ավելի խանութներ։

Երկրի Առևտրի նախարարությունից հայտնել են, որ ակտիվների գնորդը Fashion And More Management-ն է՝ «բարեկամ երկրներից մեկում գրասենյակով»։ Ըստ Financial Times-ի՝ այն հատուկ գործարքի համար գրանցել է Daher Group-ը ԱՄԷ-ից։

Դեռևս ապրիլի սկզբին փոխնախարար Վիկտոր Եվտուխովն ասել էր, որ «նոր պիտակներով հավաքածուներն արդեն կարվել և բերվել են Ռուսաստան»։

Մարտին իսպանական ռիթեյլերի ղեկավարությունը հայտարարել էր, որ չի բացառում ռուսական շուկա վերադարձը Daher Group հոլդինգի ֆրանշիզայի միջոցով, եթե «իրավիճակը փոխվի»։

Տաթև Ֆռանգյան