Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական բանակցությունները արևմտյան մայրաքաղաքներում և Մոսկվայում անցկացնելու նախընտրության վերաբերյալ հարցին․ «Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում։ Խաղաղության գործընթացը մեկն է, բանակցություններն էլ ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում …

