ԿԸՀ նախագահը կուսակցություններին հրավիրում է քննարկումների

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություններին հրավիրում է քննարկումների շարքի․ տեղեկացնում են ԿԸՀ-ից։

«Տեղեկատվական հանդիպում-դասընթացները կկայանան 2023 թ. մայիսի 2-5-ը, ժամը 14.00 կամ 16.00-ին՝ կուսակցությունների նախընտրած օրը: Դասընթացը նախատեսում է կարևոր տեղեկություններ տրամադրել՝ կուսակցությունների կանոնադրությունները օրենսդրության
պահանջներին համապատասխանեցնելու և ընտրական ցուցակները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ:

Քննարկումների առանցքում «Ընտրական օրենսգիրք» և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում կատարված վերջին փոփոխություններն են լինելու։ Քննարկմանը յուրաքանչյուր կուսակցությունից երկու ներկայացուցիչ կարող են մասնակցել։

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը, ժամը 12.00 լրացնել մասնակիցների տվյալները՝ սեղմելով https://forms.office.com/r/tt7vbEDcPh հղումը և նշելով դասընթացի՝ նախընտրած ամսաթիվը»,- ասված է հաղորդագրությունում։