ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ կողմերին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը …