Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերով վարչության, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀԲ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: ՀՀ ֆինանսների տեղեկացմամբ՝ ԱՄՀ-ի հետ հանդիպումների ընթացքում գործընկերներին է ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են …

