Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասաց՝ Արցախն անկլավ է․ սա կարգավիճակ է նշանակում՝ ՀՀ-ն պիտի բարձրաձայնի ինքնորոշումը․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վաղ առավոտյան Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս վիրավոր։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են իրենց կողմից մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Factor TV-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ իրականում Ադրբեջանը 20 օր շարունակ կրակել է Սոթքի հանքավայրի վրա, պարզապես այսօր մեծ տրամաչափի զենքեր է կիրառել։

«Ադրբեջանը թիրախավորեց Սոթքի հանքավայրը, որը ՌԴ-ից ընկերություն է շահագործում, որում, որքան տեղյակ եմ, նաև պետական մասնակցություն կա։ Ադրբեջանն այսպիսով ինչ-որ բան է հասկացնում Ռուսաստանին, բայց դա ՀՀ տարածքն է, և տուժում ենք մենք։ Ադրբեջանը նպատակ ունի գրավել ռազմավարական նշանակության Սոթքի հանքավայրի հատվածը՝ ՀՀ-ին զրկելով հերթական հանքավայրից։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անում է քայլեր ՌԴ-ի դեմ և մարսում է։ Այո՛, ՌԴ-ն չի կարողանում կատարել ԼՂ-ում ստանձնած իր պարտավորությունները, բայց ումո՞վ փոխարինենք նրանց ուժերը, չունենք այլընտրանք»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ԼՂ-ի խնդրին և ադրբեջանական անցակետին՝ Թագուհի Թովմասյանը պնդեց, որ հայկական կողմը չպիտի լեգիտիմացնի Ադրբեջանի անցակետը, չպիտի այն օգտագործի․ «Ադրբեջանը հազարավոր մարդու հետախուզում է հայտարարել, թիրախավորելու են այդ մարդկանց։ Նրանցից ով անցնի այդ անցակետով, կձերբակալեն։ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասաց՝ Արցախն անկլավ է, այսինքն՝ դա նշանակում է, որ Ֆրանսիան այն ուրիշի տարածք է անվանում՝ Ադրբեջանի մեջ։ Սա ևս կարգավիճակ է նշանակում։ ՀՀ-ն պիտի բարձրաձայնի ինքնորոշման իրավունքը։ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ավելի շատ են խոսում ԼՂ-ի ինքնորոշումից, քան ՀՀ իշխանությունները։ Ես կարծում եմ, որ մե՛նք Ադրբեջանի համար պիտի պրոբլեմներ սարքենք, մանավանդ, որ բազմաթիվ փաստեր ունենք՝ այսօր Ադրբեջանը կրակել է շտապօգնության մեքենայի վրա, թույլ չեն տվել վիրավորների տեղափոխել։ Առաջիկա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պետք է Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների խոսքը երկրորդի՝ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի հարցը բարձացնի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան