Իրականացվում է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս- /Մ-2/ ավտոճանապարհի կմ10+300-կմ15+300 հատվածի հիմնանորոգումը։ 5 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, առկա էին նստվածքային տեղամասեր։ Շինարարն այս պահին հեռացնում է քայքայված ճանապարհային պատվածքը, բնակավայրերում կառուցվում են մայթեր, …

