Պակիստանում ընդդիմության կողմնակիցները հարձակվել են վարչապետի նստավայրի վրա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պակիստանի ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության կողմնակիցները Լահորում հարձակվել են վարչապետ Շեհբազ Շարիֆի նստավայրի վրա։ Այս մասին հայտնում է Press Trust of India-ն՝ վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի քան 500 մարդ է հավաքվել շենքի մոտ, նրանք այրել են մոտակայքում կայանված մեքենաները։

«Նրանք նաև բենզինային պայթուցիկներ են նետել վարչապետի տան ուղղությամբ»,- փոխանցել է Փենջաբի ոստիկանության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ հարձակման պահին նստավայրում միայն անվտանգության աշխատակիցներն են եղել, իսկ ցուցարարները ցրվել են ոստիկանության ջոկատների ժամանումից անմիջապես հետո։ Իշխանությունները նաև հայտնել են, որ բողոքի ակցիաների երկու օրերի ընթացքում ցուցարարները Փենջաբ նահանգում հրկիզել են 14 կառավարական հաստատության շենք և 21 ոստիկանական մեքենա։

Հավելենք, որ Պակիստանի քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո:

Խանի ձերբակալությունից պատճառով նրա կուսակցությունն ամբողջ երկրում զանգվածային ցույցեր սկսելու կոչ է արել։

Տաթև Ֆռանգյան