ՄՊՀ-ն ուսումնասիրում է փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան. նախաձեռնվել է հանդիպումների շարք շահագրգիռ անձանց հետ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպումների շարք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների հետ ոլորտում առկա մրցակցային հարցերի քննարկման նպատակով, որի շրջանակում այսօր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի ներդրումային խորհրդի, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը, Շուշան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք. տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ այս տարի 5 ապրանքային շուկաների շարքում ուսումնասիրվելու է նաև փոքր և միջին ձեռարկությունների ֆինանսավորման շուկան, և այս հանդիպումները նպատակ ունեն անմիջապես շահագրգիռ անձանցից լսել մրցակցային խնդիրների մասին, որոնց նրանք բախվում են իրենց գործունեության ընթացքում, և որոնք կարող են խաթարել շուկայում մրցակցությունը:

Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցադրումներ են բարձրացրել, որոնք առնչվում էին մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից պարտատոմսերի թողարկումներին, պետական գնումների մրցույթներին մասնակցությանը, համակենտրոնացումներին, պետության կողմից մասնավոր ոլորտի գործառույթների իրականացմանը և այլն:

 Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա քայլերի վերաբերյալ: