20 Ապրիլ 2023 | 23:32
ՔՊ նիստին քննարկվել է Երևանի ավագանու ընտրություններին առնչվող հարցեր․ նիստը վարել է Փաշինյանը
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՔՊ ֆեյսբուքյան էջից։ Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ Կուսակցության Վարչության անդամ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ներկայացրել է մայրաքաղաքում տարվող աշխատանքները և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։