ՌԴ-ն չի՛ տալիս ՀՀ-ի զենքը՝ գումարն ստացել է, ի՞նչ բարեկամ մեզ․ ՀՀ իշխանությունը ինչո՞ւ Մոսկվա գնաց բանակցելու․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ այսօր տեղի ունեցան արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Եթե հիշենք՝ ինչ էին ասում այսօրվա բանակցությունները հյուրընկալող երկրի՝ ՌԴ-ի ղեկավարները, ապա Պուտինը պատերազմից անմիջապես հետո ասում էր, թե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի։ Իսկ ահա Սերգեյ Լավրովը նկարագրում էր, թե ըստ ՌԴ-ի՝ ինչպիսի ապագա պետք է ունենա ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ Կոսովոյի սերբերի կամ Դոնբասի օրինակով, և հավելում իր կարծիքը, որ ղարաբաղցիների համար դրանց մոդելով իրավունքների ամրագրումն ընդունելի կլինի։

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳ նախարարները պնդել են, թե առաջընթաց կա ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք դրույթներով։

«Որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Ի՞նչ է պետք սպասել ՌԴ-ի միջնորդած բանակցություններից։ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ՌԴ-ն է փաթաթել Արցախի խնդիրը մեր վզին և պարտադրել է Ադրբեջանին։

«Բոլշևիկներն են ստեղծել այս հարցը կամայականորեն։ Պուտինի և Լավրովի երազած խուժանապետությունն է Արցախի խնդիրը ստեղծել, և մինչև այսօր կոնֆլիկտն օգտագործում են՝ ՀՀ-ին կախման մեջ պահելու նպատակով։ ՌԴ-ն գումարը ստացել է, ՀՀ-ի զենքը չի մատակարարում, բարեկա՞մ է մեզ։ Ո՞նց է ՀՀ իշխանությունը գնում Մոսկվա բանակցելու խեղճությամբ։ Պուտի՛նն է պարտադրել Հայաստանին այս վիճակը, խայտառակ նոյեմբերի 9-ի հայտարարության գրողն է, գնացել եք Մոսկվա՝ ի՞նչ բանակցեք, որ ի՞նչ ստանաք։ Արցախի շարժումը բողոք էր Մոսկվայի դեմ, մենք պահանջում էինք, որ ուղղի իր սխալը։ Ռուսները համոզեցին հայերին՝ դուք Ադրբեջանի դեմ եք կռվում, նրանց էլ մեր դեմ հանեց, ջարդեր արեցին Սումգայիթում։ Ես թույլ չտվեցի, որ ՀՀ-ում էլ ջարդեր անեն։ Արցախի շարժումն Ադրբեջանի դեմ չէր, էթնիկական կոնֆլիկտ չէ այն, այլ Մոսկվայի դեմ, այն ինքնորոշման հարց է։ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին՝ լկտի դրսևորեց Մինսկի խմբի դեմ, և այսօր տեսնում ենք, որ Ալիևը մատնում է՝ ինչ է անելու, ասում է՝ Արցախը չպիտի լինի։ Նիկոլը հակառակորդի թելադրանքով չպիտի շարժվի»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան