Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ին Կիպրոս ռազմանավ ուղարկելու համար՝ մեղադրելով Միջերկրականում հավասարակշռությունը խախտելու մեջ

Լուրեր

18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ին Կիպրոս ռազմանավ ուղարկելու համար՝ Վաշինգտոնին մեղադրելով Արևելյան Միջերկրական ծովում ուժերի հավասարակշռությունը խախտելու մեջ, գրում է Middle East Eye-ը։

Երեքշաբթի օրը նախատեսված այցով Կիպրոսի Լիմասոլ քաղաք է ժամանել USS Arleigh Burke ռազմանավը՝ կառավարվող հրթիռային կործանիչով:

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ քննադատելով այդ քայլը։

«ԱՄՆ-ի տարածաշրջանում ձեռնարկված քայլերը, որոնք խախտում են հավասարակշռությունը կիպրական թուրքական կողմի հաշվին, վնասում են Միացյալ Նահանգների երկարամյա չեզոք դիրքորոշմանը»,- ասվում է հայտարարությունում:

Այս հայտարարությունը երկու ամսից պակաս ժամանակում արդեն երկրորդ դեպքն է, երբ Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ին կղզում ռազմանավեր տեղադրելու համար: Ապրիլին էլ միջուկային էներգիայով աշխատող USS San Juan սուզանավն էր ժամանել Լիմասոլի նավահանգիստ, ինչն առաջացրել էր Անկարայի դժգոհությունը։

Հիշեցնենք՝ Կիպրոս կղզին բաժանված է 1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան գրավել է կղզու հյուսիսային երրորդ մասը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է պաշտպանել կիպրացի թուրքերին։

Էմմա Չոբանյան