Չեմ տեսել, որ ԱԺ-ի ընդդիմությունը բողոքում է Հ1-ի օբյեկտիվությունից. Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում չի բացառում խորհրդարանում քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի ձգձգումը։
Իշխանական պատգամավորի խոսքով` ինքը ևս մտահոգիչ է համարում գործերի ընթացքը։

Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաև պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությանն ուղղված քննադատություններին։

Անդրադառնալով հարցին, թե որպես Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահ, արձագանքե՞լ է արդյոք այն խնդիրներին, որոնք առկա են հարկատուներից շուրջ 7 միլիարդ ստացող Հանրային հեռուստաընկերությունում, Գաբրիելյանը նշեց․ «Ընդդիմությունից չեմ լսել, որ բողոքում է Հ1-ի օբյեկտիվությունից։ Խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժի որևէ ներկայացուցիչ չի ասել, որ իր խոսքը արգելափակված է Հանրային հեռուստատեսությունում։

Եթե ընդդիմությունը գոհ է, իշխանությունը գոհ է, ապա դա նշանակում է, որ առնվազն օբյեկտիվությունը պահպանվում է այդ հեռուստաընկերությունում»։

Պատգամավորը նաև հավելեց, որ լիազորություններ չունի միջամտելու որևէ հեռուստատեսության լրագրողական քաղաքականությանը։

Մանրամասները` տեսանյութում։