Գուրգեն Խաչատրյանը փրկագի՞ն է վճարել․ ԱԱԾ-ն 3 տարի է՝ գործարարին չի գտնում, փորձագետը միտում է տեսնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Արդեն երեք տարի է՝ Հայաստանի իրավապահ համակարգն անկարող է ապահովել կոռուպցիայի մեջ մեղադրվող երիտասարդ գործարարի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի կալանավորումը։

Հիշեցնենք՝ երեք տարի առաջ՝ 2020 թվականի մայիսի հենց այս օրերին էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և Գուրգեն Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել: Դատարանի որոշումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Խաչատրյանն անհետացել է իրավապահների տեսադաշտից:

«Յուքոմ» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ըստ ԱԱԾ-ի, մեղադրվում է պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն իրականացնելու համար։ Ի՞նչ փուլում է Խաչատրյանին հայտնաբերելու և ՀՀ արդարադատությանը հանձնելու գործընթացը․ Factor TV-ի զանգերին աշխատանքային գրեթե ամբողջ օրվա ընթացքում Քննչական դեպարտամենտից չպատասխանեցին։

Պարզվում է՝ Գուրգեն Խաչատրյանը ոչ միայն համալրել է երկիրը լքած նախկին իշխանական մեծահարուստների ցանկը, այլև ակտիվորեն իր բիզնեսի կառավարմամբ է զբաղվում։ «Յուքոմ» ընկերությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Գուրգեն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների մասին։

Հայաստանի ժողովրդից թալանված միջոցները կոպեկ առ կոպեկ հետ բերելու խոստում տված հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն այսօր մեծ դժվարությամբ են հիշում Գուրգեն Խաչատրյանին ու նրան վերագրվող մեկուկես միլիարդ դրամի յուրացման մեղադրանքը։

Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական կապեր ունեցող պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր մեծ դժկամությամբ պատասխանեց Գուրգեն Խաչատրյանի գործը տապալելու մասին հարցերին։ Մինչդեռ 2020 թվականին Հակոբյանը գրեթե վստահ էր, որ Խաչատրյանը ՀՀ-ում է թաքնվում։

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ վստահեցնում է, որ իշխանական կուսակցությունում պարբերաբար քննարկում են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերը։ Այսօր Փաշինյանի հետ հանդիպմանը ևս թեման չի շրջանցվել։ Սիսակ Գաբրիելյանը իրավապահ համակարգի ղեկավարներից պարզաբանումներ պահանջելու անհրաժեշտություն է տեսնում՝ առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովում։

Երեք տարի շարունակ հետախուզվող Գուրգեն Խաչատրյանին չհայտնաբերելը Նիկոլ Փաշինյանի թիմակիցը խնդրահարույց է համարում։

Սիսակ Գաբրիելյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են ձգձգվում հանրային հնչեղություն ունեցող գործերի բացահայտումները։

Մինչ խորհրդարանական վերահսկողության հաստատումը՝ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը հարց է բարձրացնում՝ իսկ իրավապահները Գուրգեն Խաչատրյանին լա՞վ են փնտրում։ Ըստ Հոկտանյանի՝ իշխանությունը ձախողել է պետությունից գողացված դրամական միջոցները հետ վերադարձնելու գործընթացը։

Գուրգեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը թեմայի վերաբերյալ որևէ հարցի չցանկացավ պատասխանել, մեր զանգերն անպատասխան թողեց նաև Գուրգեն Խաչատրյանը։

Նշենք, որ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանն էլ մեղադրվում է 9 դրվագ հանցագործություն կատարելու համար, որոնցով, ըստ իրավապահների, պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ դրամ։ Գագիկ Խաչատրյանն ազատության մեջ է, դատարանը նրան նաև պարբերաբար թույլ է տալիս լքել երկիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան