Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը: «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների …

