Երևանը՝ ծխի մեջ․ քաղցկեղից մինչև շնչառական հիվանդություններ, Նուբարաշենի աղբավայրի վտանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Աղբավայրում երեկվանից առանց դադարի աշխատում են մեծ բեռնատար մեքենաներ, որոնք հող են տեղափոխում ծխացող տարածքները ծածկելու համար։ Փրկարար ծառայության նախնական տվյալներով՝ 4 հեկտար տարածքում այրվում է շուրջ 300 խմ աղբ։ Աղբավայրին մոտ ապրող շենքերի բնակիչները երեկվանից ստիպված են շնչել խեղդող ծուխը։

Բնակիչների խոսքով՝ վատ տեղ են ապրում, բայց այլ տարբերակ չունեն, ստիպված դռներն ու պատուհաններն են փակում։

Ծխի հոտն արդեն 2 օր է՝ զգալի է մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում։ Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի արձանագրած տվյալների՝ Երևանի օդում երեկ ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան բարձրացել է, իսկ Նոր-Նորքում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան 1․2 անգամ գերազանցել է թույլատրելի նորման։

Հակոբյանի դիտարկմամբ՝ պակաս վտանգավոր չեն նաև թափոնների այրվելու հետևանքով առաջացած մյուս թունավոր նյութերի արտանետումները։ Այս հետևանքներն իրենց վրա զգացել են աղբավայրին մերիձակա բնակավայրի բնակիչները։

Ոչ միայն սրտխառնոց, գլխապտույտ, այլև անգամ քաղցկեղի առաջացման վտանգ․ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը թվարկում է թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման հետևանքները մարդու առողջության վրա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ օդի աղտոտվածության հետևանքով Հայաստանում մահացությունը կազմում է 114 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով։ Մելիք-Նուբարյանն ասում է՝ տարիներ շարունակ լսում է, որ այս խնդրին լուծում պետք է տրվի առաջիկայում։

Այս մասին բարձրաձայնում են նաև Նուբարաշենի աղբավայրին մոտ ապրող բնակիչները։ Ասում են՝ բոլորին դիմել են, սակայն որևէ հուսադրող և խնդիրը գոնե որոշ չափով մեղմող պատասխան չկա։

Երևանի քաղաքապետարանից ասում են՝ խնդրի լուծման ծրագիր ունեն։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը Factor TV-ին հայտնեց՝ մտադիր են նոր աղբավայր ստեղծել։

Նշենք, որ նոր աղբավայրի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին։ Ըստ «Էկոլուր» բնապահպանական կայքի՝ աղբավայրը կառուցվելու է այն անտառային հողերի վրա, որի վերականգնման համար ՀՀ կառավարությունը 59 միլիոն դրամ է տրամադրել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան