Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի …

