Ինչքան է արժեցել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորությունը․ Լոնդոնը հրապարակել է կառավարության ծախսերը

Լուրեր

18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությունը և սգո շրջանը բրիտանական կառավարությանն արժեցել են մոտ 162 միլիոն ֆունտ սթերլինգ (202 միլիոն դոլար)։ Այս մասին հայտնել է թագավորության Ֆինանսների նախարարությունը՝ հրապարակելով տվյալները։

Եղիսաբեթ 2-րդը մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 8-ին 97 տարեկանում։ Մեծ Բրիտանիայում այս կապակցությամբ 10-օրյա համազգային սուգ էր հայտարարվել։

Ներկայացված տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը հուղարկավորության և դրա հետ կապված միջոցառումների համար վճարել է ամենամեծ գումարը՝ 74 միլիոն ֆունտ (92 միլիոն դոլար): Հաջորդը Մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարությունն է՝ 57,4 մլն ֆունտ (71 մլն դոլար):

Թագուհու հուղարկավորությունը ֆինանսավորել են նաև Շոտլանդիայի (վճարել է ավելի շատ, քան մնացածը), Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունները։ Մեծ Բրիտանիայի գանձապետարանը հայտնել է, որ այս երկրներին ամբողջությամբ փոխհատուցվել են իրենց ծախսերը»։

Թագուհու հուղարկավորությունն ամենամեծ ոստիկանական գործողությունն էր մայրաքաղաքի ոստիկանության համար՝ ըստ ազգային ոստիկանության ղեկավարների խորհրդի:

Տաթև Ֆռանգյան