ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը ներկայացնում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքի արդյունքները։ Հայաստանն Ադրբեջանից առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Աղաջանյանի խոսքով՝ քննարկվում է առաջարկների երրորդ փուլը։ …