Մինսկի շրջանային դատարանում այսօր մեկնարկել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի որդու՝ Էդուարդ Բաբարիկոյի գործով դատավարությունը։ Էդուարդը հոր նախաձեռնող խմբի ղեկավարն էր, երբ անհաջող փորձեց գրանցվել որպես նախագահի թեկնածու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Էդուարդ Բաբարիկոն մեղադրվում է Բելառուսի Քրեական օրենսգրքի միանգամից չորս հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հարկերից և տուրքերից խուսափելու, հանցագործությունից եկամուտներն օրինականացնելու, …

