Դուք սխալվում եք․ յուրաքանչյուրդ մեկին եք կորցրել, ես ՝ 4 հազարին․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Բոլորը

Արցախում քաղաքական գործիչները վերջին օրերին միմյանց ուղերձներ են հղում, առաջարկներ ու հայտարարություններ անում, արդյո՞ք Արցախում իշխանափոխությո՞ւն կլինի և այնտեղ առկա՞ է քաղաքական ճգնաժամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ի պատասխան այս հարցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում եմ, որ Արցախի ներքին գործերին միջամտելը պատեհ է: Սակայն կարծում եմ նաև, որ Արցախում կա իշխանություն, որն ընտրված է և իր լիազորությունները օրենսդրությամբ սահմանված իրականացնում է և կիրականացնի:
Մյուս կողմից՝ քաղաքական ակտիվությունը վատ բան չէ․․․ Այլ բան է, թե դրա մեջ հարցերը դրվում, քննարկվում, հասցեագրվում են, թե էլի մնում են կարգախոսների և վերնագրերի մակարդակի:

Մի բան ասեմ, որն այսքան ժամանակ չեմ ասել, բայց կարծում եմ՝ հիմա պատեհ է դրա մասին խոսելը: Մի անգամ բուռն քննարկում ունեցանք՝ ԼՂ մեր մի շարք գործընկների մասնակցությամբ, որոնք շատ կարևոր հարցեր էին բարձրացնում, և ես իրենց ուշադրությունն էի հրավիրում այն հանգամանքի վրա, որ իրենց բարձրացրած հարցրերի լուծման ժամանակահատվածը ինչ-որ առումով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցող իրադարձություններն էին:

Մենք բոլորս բավարար չափով ջանքեր գործադրե՞լ ենք, որ այդ հարցերի նկատմամբ մեր սկզբունքայինությունը լիարժեք դրսևորենք, թե, այնուամենայնիվ, տեղ-տեղ կասկածելու տեղիք տվել ենք»:

«Այսօրվա գործընթանցները բա ինչի՞ համար են, որ ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանին առևանգում են, Բադեն-Բադենու՞մ է եղել, որ առևանգում են։ Կամ նորից եմ ասում՝ բեկորը, զինվորը կամ Աշոտ Փաշինյանը չեն որոշել, որովհետև բեկորը, ում որ կպած է եղել, իրենք իրար մարմիններով պատսպարված են եղել մարտական խնդիր կատարելու ընթացքում: Եթե Աշոտ Փաշինյանը զոհվեր, կլինե՞ր հերոս, և Աննա Հակոբյանը կլինե՞ր հերոսածին, թե՞ ոչ, եթե այո, ուրեմն Աշոտ Փաշինյանի նկատմամբ իրականացված գործողությունը ադրբեջանական բեկորի առաքելությունը ավարտին հասցնելուն ուղղված գործողություն է, եթե ոչ, ապա եկեք հերոս և հերոսածին բառերն ավելի զգուշությամբ օգտագործել․․․

Զոհվածների, անհետ կորածների հարազատների հետ հանդիպումներ լինում են, երբեմն կամ նույնիսկ հաճախ ինձ ասում են ոնց կարող եք մեր ցավը հասկանալ, Ձեզ ինչ կա, ես ասում եմ՝ Դուք սխալվում եք․․․ յուրաքանչյուրդ մեկին եք կորցրել, իսկ ես ՝ 4 հազարին եմ կորցրել։ Եվ ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։