Ուկրաինայի մի շարք առանցքային դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիտարկում են Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հարցը, հայտնում է Bloomberg-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լրատվամիջոցի աղբյուրների հանաձայն՝ «Մեծ յոթնյակի» պաշտոնյաները քննարկում են գագաթնաժողովի նախաշեմին այդ գաղափարը։ Ենթադրվում է, որ ի վերջո նմանատիպ արգելող միջոցներ կկիրառվեն ԵՄ անդամ երկրների կողմից։ Նշվում է, որ այս առաջարկը …

