Համաձայն չեմ, որ Արցախի վրա խաչ ենք քաշել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

«Ադրբեջանը, մեր ընկալմամբ, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում: Մեր խնդիրն է ամեն ինչ անել այդ քաղաքականությունը թույլ չտալու համար, եթե հնարավոր է՝ այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլև Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով և նաև Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդյո՞ք Սահմանադրության խախտում չէ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Բրյուսելում Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային մաս: Ի պատասխան այս հարցի՝ Փաշինյանը նշեց․ «1989 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ-ի Ազգային խորհուրդը որոշում են կայացրել Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորման վերաբերյալ: 1990 թվականին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաև այդ որոշմանը: 1991 թվականին ԼՂ-ն հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը: Հայաստանի Հանրապետությունի՞ց, եթե այս տարբերակն է՝ արդյոք Գերագույն խորհրդի որոշումը խախտվե՞լ է: Եթե խախտվել է, ապա ինչո՞ւ խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել: Իսկ եթե Ադրբեջանից, ապա Ացգային խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ: Եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում:

1995 թվականին ՀՀ-ն ընդունում է Սահմանադրություն հանրաքվեով, 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ թե խաղաղություն. Լրջանալու պահը» խորագրով հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ-ի անկախության հարցում մենք բարեկամներ չունենք և, ըստ էության, ասել է, որ մենք բարեկամներ չունենք: Հարց՝ այդտեղ Գերագույն խորհրդի որոշումը, հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ ոչ: 1998 թվականին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն և ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս է թողել ԼՂ-ն, որից հետո բանակցությունների հիմք ընդունվել է ընդհանուր պետություն հասկացությունը, որտեղ ամրագրվում է, որ ԼՂ-ն ինչ-որ ձև ամբողջականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Բառերն անգիր չեմ հիշում, բայց իմաստների մեջ վստահ եմ 100 տոկոսով:

Դրանից հետո քննարկվել է տարածքային փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք: Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ստանալ ԼՂ-ն: Սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ ոչ: Որից հետո ընդունվել է Մադրիդյան սկզբունքները, որի առանցքային դրույթներից մեկը դեֆակտո և դեյուրե այն է, որ ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով:

Հարց՝ Սահմանադրությունը, հռչակագիրը և 89-ի որոշումը խախտվե՞լ են, թե՞ ոչ, որովհետև եթե անցյալում հանրաքվե է եղել և մեր կարգավիճակը ճշգրտվել է, ապա ապագայում ինչ հանրաքվե է տեղի ունենալու: Ասվում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել ԼՂ-ի որևէ կարգավիճակ: Սա նշանակում է, որ այդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս, ընդ որում, առանց որևէ կարգավիճակի: Երբ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են, եթե ինքնորոշվել է, եթե չենք համարում իրեն Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ դրանք միայն բանակցություններ են եղել, որոնք կյանքի չեն կոչվել, սակայն ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում և փորձում է խաչ քաշել Արցախի վրա՝ Փաշինյանն արձագանքեց. «Կտրականապես համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ, թե մենք Արցախի կամ ԼՂ-ի վրա խաչ ենք քաշում: Այդ բանակցային գործընթացը հո չի՞ ցնդել, դրանք կան որպես միջազգային ընկալման մաս: Մենք եկել ենք և պատկերի կեսն ենք ներկայացրել:

Թող Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին չասեր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար և հաջորդն էլ պատերազմի անոնս չաներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։