Չկա հանրությանն ուղղված մի նախադասություն, որում լիարժեք անկեղծ չեմ եղել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չկա հանրությանն ուղղված մի նախադասություն, որում լիարժեք անկեղծ չեմ եղել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դիտարկմանը, որ նա տարբեր ժամանակներում, մասնավորապես՝ 2021-ի նախընտրական շրջանում Արցախի խնդրի կարգավորման տարբեր լուծումներ է առաջարկել, այդ թվում՝ «անջատում՝ հանուն փրկության», և չի ասել, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորություն չկա, ինչն ասում է այսօր:

Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ քաղաքացիները հավասար ասողի դերում են եղել, ինչը տեսել է իր շփումներում, և խաղաղության օրակարգը ձևավորվել է այդ շփումների ընթացքում:

«Այն, ինչ մենք այսօր ասում ենք, ասում ենք մեր նախընտրական խոստումների հետևից գնալու արդյունքում, դրանց իրագործման ճանապարհը փնտրելու կամ մեր պատկերացրած ճանապարհով գնալու արդյունքում: Ասում եք՝ «անջատում՝ հանուն փրկության», անջատում ումի՞ց: Մեր պրոբլեմը եղել է այն, որ միշտ արձանագրել ենք ճշմարտության կամ բանաձևի մի հատվածը միայն: Հիմա անջատում ումի՞ց, ումի՞ց անջատում»,- նշեց Փաշինյանը հավելելով, որ ինչ-որ առումով վերանայում են իրենց անցած ճանապարհը, թե ինչը պետք է այնտեղ այլ կերպ անեին, որ գուցե չեն արել:

Համեմատելով աշխարհաքաղաքական իրավիճակը 2021-ի հունիսին և այսօր՝ Փաշինյանն ընդգծեց․ «Տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-10-րդ ըստ կարևորության սկզբունքը, դրանից հետո նոր մյուսները հերթով շարվում են: Չնայած այնպես չէ, որ նախկինում էլ հարաբերակցությունն այդպիսին չի եղել: Ես ինքնորոշմանն էլի անդրադարձել եմ, ինքնորոշում որտեղի՞ց: Ես նաև խոսել եմ 1990-ականների հայեցակարգի մասին, նաև 2007-ին մադրիդյան սկզբունքներով արձանագրված հայեցակարգի մասին: 2007-ին, օրինակ, խելացի կամ գուցե խորամանկ կլիներ՝ կանգնել և բանակցային փաթեթը կարդալ: Բայց դա կլիներ միջազգային սկանդալ և բանակցությունների ավարտ, որովհետև կնշանակեր, որ բանակցությունների ամբողջ բովանդակությունը բացահայտված է, և այդ փաստի բերումով դա կդառնար ձգան պատերազմի համար»:

«Բայց նաև կա սոցիալ-հոգեբանական ու բարոյական կողմը: 2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Ի՞նչ պետք է անեինք, որ իրադարձություններն ընթանային շատ կանխատեսելի տրամաբանությամբ: Ասենք, օրինակ, պատերազմը բացառելու տրամաբանությամբ, պետք է այդ տեսլականից հրաժարվեինք: Ես և մենք չէինք կարող դա անել, որովհետև դա առնվազն նշանակում էր արձանագրել մի քանի տասնամյակ ՀՀ ժողովրդի կրած զոհողությունների անիմաստությունը: Գուցե պետական գործչի պարտքն էր՝ գալ ու դա ասել: Բայց պետական գործիչը ներքին համոզմունք պետք է ունենար, որ դա է ճիշտը»,- մանրամասնեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։