Թուրքական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս զանգահարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանին՝ միջնորդելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Yeni Akit-ը, գրում է, որ Ալիևը Օղանին մասնավորապես ասել է․«Եթե Էրդողանը չընտրվի շատ վատ կլինի բոլորիս համար։ Դրա պատճառը մի՛ դարձեք»։ Թերթի լրագրող Ջան Աթաքլին, հղում անելով …

