Ֆինանսների նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Էդուարդ Հակոբյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին և ԱՄՀ այլ պաշտոնյաներ: Հանդիպման …

