«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը․ այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության պողոտային հարող «Հաղթանակ» զբոսայգու տարածքից «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վարձակալած հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» Երևանի քաղաքապետի …

