Էրդողանը դժվար թե ընտրությունների արդար երկրորդ փուլ թույլ տա․ անդրադարձ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ է տարել մայիսի 14-ին՝ նախագահական ընտրություններում հավաքելով ձայների 49,5 տոկոսը՝ մի փոքր պակաս երկրորդ փուլից խուսափելու համար պահանջվող մեծամասնությունից։ Այնուամենայնիվ, նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների համեմատ, կորցրել է ձայների ավելի քան 7 տոկոսը։ Քանի որ ընտրությունների դինամիկան մնում է անփոփոխ, շատերը կասկածում են երկրորդ փուլում փոփոխության հեռանկարներին: Այս մասին ասվում է Turkish Minute-ի անդրադարձում։

Նշվում է, որ ընտրությունների գիշերը շատերը սկսել են մեղադրել Գերագույն ընտրական խորհրդին (YSK), գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հայտնի գործիչներին և որոշ լրագրողների ու լրատվամիջոցների ընտրությունների արդյունքները մանիպուլացնելու համար՝ Էրդողանին նախագահ պահելու նպատակով։ Թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդները վերջին տասնամյակում զեկուցել են, որ ընտրությունները Թուրքիայում ազատ և արդար չեն անցել։

Թուրք ընտրողները վերադառնալու են ընտրատեղամասեր մայիսի 28-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, քանի որ ինչպես Էրդողանը, այնպես էլ նրա ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն չեն ապահովել հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսը։

Լրատվամիջոցը նշում է, որ ԱԶԿ-ն 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո բախվել է բազմաթիվ մեղադրանքների՝ ընտրակեղծիքների և բռնությունների համար: Էրդողանի ԱԶԿ-ի կողմից, իբր, կիրառված մարտավարությունը ներառում է սոցհարցումների մանիպուլյացիա, քվեաթերթիկների լցոնում, կրկնակի քվեարկություն, վստահված անձանց քվեարկություն, պետական Anadolu գործակալության միջոցով ԱԶԿ-ի հաղթանակի վաղաժամ հայտարարում և սոցիալական մեդիայի սահմանափակումներ: Ամեն դեպքում, ըստ հրապարակման, ընդդիմադիր կուսակցությունները ռազմավարական միջոցներ են կիրառում նման մանիպուլյացիաների դեմ։ Բացի այդ, Քըլըչդարօղլուն մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ նաև Ռուսաստանին էր մեղադրել ապատեղեկատվություն տարածելու և միջամտության մեջ։

Թուրքական մի քանի լրատվամիջոցներ էլ, որոնք սովորաբար քննադատում են Էրդողանի ԱԶԿ-ին, ինչպես, օրինակ, Sözcü TV-ն և Halk TV-ն, քննադատության են ենթարկվել պետական Անադոլու գործակալության տրամադրած տվյալների օգտագործման համար, որը մեղադրվում է Էրդողանի ձայները քվեների հաշվարկի առաջին ժամերին ուռճացնելու մեջ: Վտարանդի լրագրող Սաիդ Սաֆան պնդում է, որ որոշ գործիչներ, որոնք սովորաբար քննադատում են Էրդողանի վարչակազմը, մանիպուլացրել են ընտրությունները հօգուտ իշխող դաշինքի։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը 2016 թվականից բանտարկված է, իշխող դաշինքին մեղադրել է ձայների կեղծման մեջ։ Նրա խոսքով՝ ԱԶԿ-ի և MHP-ի շատ անդամներ քվեատուփերի հանձնաժողովներում ներկայացել են որպես ընդդիմադիր կուսակցության դիտորդներ՝ նպատակ ունենալով փոխել ձայները հօգուտ  իշխող դաշինքի: Դեմիրթաշը նաև պնդում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ստեղծել է թվային կենտրոն՝ ձայները մանիպուլացնելու համար։

Մեղադրանքներ են հնչում, որ ընտրական հանձնաժողովը կեղծել է ձայների հաշվարկն Էրդողանի օգտին՝ նույնիսկ ընդդիմադիր Կանաչ ձախ կուսակցության ձայները վերագրելով MHP-ին և դրանով իսկ ավելացնելով ծայրահեղ ազգայնական թեկնածու Սինան Օղանի քվեները։

Հաշվի առնելով Էրդողանի վերահսկողությունը հիմնական պետական հաստատությունների նկատմամբ և ազդեցիկ գործիչների հետ նրա կոալիցիան՝ մտավախություն կա առաջիկա ընտրությունների երկրորդ փուլում հնարավոր խախտումների հետ կապված: Քննադատները մտահոգված են, որ Էրդողանը և նրա դաշնակիցները կարող են փորձել կեղծել ձայները՝ իշխանությունը պահպանելու համար։

Էմմա Չոբանյան