2022 թվականին փախստականների թիվը հասել է 100 միլիոնի․ ՄԱԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2022 թվականին փախստականների թիվն աշխարհում հասել է 100 միլիոնի, ավելի քան 115 միլիոն մարդ բախվել է սուր սովի, հիմնականում պատերազմների և զինված հակամարտությունների պատճառով։ Նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր զինված հակամարտության գոտիներում խաղաղ բնակչության պաշտպանությանը, փոխանցում է Euronews-ը։

ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղ բնակչությանն օգնություն տրամադրող մարդասիրական կազմակերպությունները հաճախ բախվում են սպառնալիքների ու խոչընդոտների, որոնք խաթարում են նրանց աշխատանքը։

Նա հիշեցրել է, որ պատերազմներն ու հակամարտությունները հանգեցնում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ պարենի գների բարձրացման և սովի այն երկրներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում, ինչպես նաև սննդի անվտանգության ոլորտում աշխարհի տարբեր տարածաշրջաններում խնդիրների։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է սննդամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գների բարձրացմանն ամբողջ աշխարհում։

«Զինյալները ոչնչացնում են բերքը և գողանում անասունները, պայթուցիկները հեղեղել են բերրի հողերը, շուկաները չեն կարող գործել, գները կտրուկ աճել են: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա բարձրացրել է պարենի, էներգիայի և պարարտանյութի գներն ամբողջ աշխարհում՝ կործանարար հետևանքներով աշխարհի ամենաաղքատ մարդկանց համար»,- հիշեցրել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին հակամարտության գոտիներում։

Տաթև Ֆռանգյան