Հունգարիան բանակցություններ է վարում Կատարի հետ գազի գնման շուրջ՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հունգարիան, որն արգելակում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը և Ուկրաինային օգնություն տրամադրելու հաստատումը, բանակցություններ է վարում Կատարի հետ գազ գնելու համար՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կատարի հետ բանակցությունների մասին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Հունգարիայի էներգետիկ կարիքների կեսը ծածկվում է Ռուսաստանից՝ երկարաժամկետ պայմանագրերով։ Մյուս կեսի համար մենք պետք է այլ գործընկերներ գտնենք: Մենք գործընկերներ ենք փնտրում ամբողջ աշխարհում, և Կատարը մեզ համար պոտենցիալ գործընկեր է»,- ասել է Օրբանը։

Պարսից ծոցի այս երկրի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են։ Դրական որոշման դեպքում մատակարարումները կսկսվեն 2026 թվականից ոչ շուտ, նշել է Հունգարիայի կառավարության կաբինետի ղեկավարը։

Մինչ ԵՄ երկրներն Ուկրաինա Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումից հետո գնացին ռուսական գազից և նավթից կախվածությունը նվազեցնելու ճանապարհով, Օրբանը լրացուցիչ գործարքներ կնքեց Ռուսաստանի հետ, հիշեցնում է պարբերականը։

Հունգարիան, անհրաժեշտության դեպքում, կկարողանա ավելի շատ ռուսական բնական գազ օգտագործել՝ ի լրումն գործող երկարաժամկետ պայմանագրի՝ հաջորդ ձմռանը ընդառաջ, գրել էր Bloomberg-ը ապրիլին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի՝ Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո։ Բուդապեշտ լրացուցիչ մատակարարումները հիմնականում կիրականացվեն «Թուրքական հոսք» գազատարով։

Տաթև Ֆռանգյան