ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն մշակում է սննդի վաճառքի կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները: Ծրագիրը հնարավորություն կտա շրջափակման մեջ հայտնված Արցախում առավելագույնս համաչափ բաշխել պարենային ապրանքները, նաև՝ խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել մակարոնեղենի, բրնձի, հնդկաձավարի,շաքարավազի և ձեթի վաճառքի համար: Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17, 18-ից, իսկ հունվարի 20-ից՝ կտրոններով առևտուրը: Մանրամասները՝ տեսանյութում։

