Կառավարությունը հավանություն տվեց դեղագործության զարգացման ծրագրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան երկու անգամ:

Ծրագրի հիմնական նպատակը դեղագործական արդյունաբերության շարունակական զարգացումն է, և ՀՀ դեղորայքային ինքնաբավության մակարդակը բարձրացնելը, ինչը հնարավոր է` ապահովելով հետևյալը. տեղական դեղերի արտադրության ծավալների աճ, տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ, ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում:

Քերոբյանի խոսքով՝ ծրագրով նախատեսված նպատակների համար նախանշվել են միջոցառումների ուղղությունները և անհրաժեշտ գործիքների ներդրումը. օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում և դեղագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում, ոլորտի ճանաչելիության մակարդակի բարձրացում, արտահանման շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում, տեղական հումքային բազայի ստեղծում, միջազգային համագործակցության ընդլայնում, դեղագործական ոլորտում ավելի խորը հետազոտությունների իրականացման օժանդակություն, աջակցություն դեղագործական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 մլրդ դրամի. 2022 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, արտահանման ծավալները՝ 25 մլրդ դրամի, որը 2022 թվականից մոտ 5 անգամ ավելի է, աշխատողների թվաքանակը հասցնել 1500 մարդու: Այս ծրագրի լրացուցիչ բյուջեն կազմելու է մոտ 2.5 մլրդ դրամ»,- նշեց նախարարը։

Նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա:

Մանրամասները՝ տեսանյութում։