Հիտլերի տանը մարդու իրավունքներին նվիրված սեմինարներ կանցկացվեն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ավստրիայի Բրաունաու-նա-Իննե քաղաքում գտնվող տանը, որտեղ իր մանկության մի մասն անցկացրել է Ադոլֆ Հիտլերը, նախատեսվում է ստեղծել ոստիկանության աշխատակիցների համար մարդու իրավունքների սեմինարների անցկացման կենտրոն։ Այս մասին հայտնում է ավստրիական ORF2 հեռուստաալիքը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ավստրիայի ՆԳՆ-ն մտադրություն էր հայտնել ոստիկանական բաժանմունք բացել Հիտլերի նախկին տանը, սակայն այդ ծրագրերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քննադատությանն արժանացան։ Մասնավորապես, Diskurs Hitlerhaus կոչվող նախաձեռնությունը կոչ էր անում ստեղծել թանգարան կամ Հիտլերի տանը քաղաքացիների հանդիպման վայր՝ կրթության և փորձի ու հիշողությունների փոխանակման նպատակով։

Ավստրիայի ՆԳՆ-ի՝ Հիտլերի տան օգտագործման մշակման փորձագիտական հանձնաժողովի անդամներն էլ նշում են, որ նրանց համար գլխավորը «դրական աշխատանքն է», որը պետք է տեղի ունենա այդ վայրում։

«Խոսքը միայն ոստիկանական բաժանմունքի մասին չէ, այլ դրական աշխատանք կատարելու փորձի: Եվ ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան երիտասարդ ոստիկաններին մարդու իրավունքների ոլորտում պատրաստելը»,- ասել է հանձնաժողովի անդամ, Վիեննայի համալսարանի պատմաբան Օլիվեր Ռատկոլբը։

2016 թվականի դեկտեմբերին Ավստրիայի կառավարությունն ընդունել, իսկ խորհրդարանն աջակցել էր հյուրանոցի շենքը ազգայնացնելու որոշումը, որտեղ ապրել է Հիտլերը մինչև երեք տարեկանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքն օգտագործվել է որպես մշակութային կենտրոն։ Ավստրիայից նացիստների նահանջի ժամանակ նրանք փորձել են պայթեցնել այն, սակայն ժամանակ չեն ունեցել, քանի որ ժամանել են ամերիկյան զորքերը։ Պատերազմից հետո նախ այստեղ գործել է գրադարան, հետո՝ դպրոց, իսկ ավելի ուշ՝ հաշմանդամների արհեստանոց։ 1952 թվականին տունը որպես փոխհատուցում տրվել է ներկայիս սեփականատերերի ընտանիքին, 2011 թվականից այն չի օգտագործվում։

Էմմա Չոբանյան