Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է տրամադրել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից։ «Գործընթացը շարունակական է և, այո, ցավոք, համակարգային բնույթ է կրել։ Այս հանգամանքը փաստվում …

