Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստից առաջ նրան մոտեցավ 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ փորձելով որդու սպանության հետ կապված պարզաբանումներ ստանալ։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- փորձում էր խոսել կինը, երբ Գասպարյանը սկսեց բղավել, որ հարցերի չի պատախանելու։ «Վե՛րջ, վսյո՛» բացականչեց Գասպարյանը, սակայն կինը չլռեց։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում ոստիկանները որդուս են սպանել»,- շարունակեց կինը։ …

