Ունենք կոռուպցիոն դեպքերի աճ. դա դրական ցուցանիշ է. Սասուն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ։ Այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը դրվել է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ «Ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Գլխավոր դատախազությունում համապատասխան վարչություն, ինչպես նաև ապօրինի գույքի վերադարձման հարցով վարչություն։ Ավարտին է մոտենում կոռուպցիոն գործերի քննության մասնագիտացված եռաստիճան դատարանների ստեղծումը։ Գուցե ներկայումս տեսանելի չեն այն արդյունքները, որոնք գրանցվել են, բայց հավատացեք, որ արդյունքներ կան։

Որպես ապացույց՝ Խաչատրյանը որոշ վիճակագրական տեղեկություններ հայտնեց։

Սասուն Խաչատրյանի հավաստմամբ՝ արձանագրվել է կոռուպցիոն դեպքերի աճ։
Իրավական վիճակագրության մեջ, ըստ նրա, կա աքսիոմատիկ ճշմարտություն, որ լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի որպես դրական երևույթ։

«Այսօր մենք ունենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, որը պայմանավորված է ոչ թե նրանով, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն աճել են, այլ, իմ խորին համոզմամբ, աճն ընդամենը կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների բարելավման մասին է խոսում։

Այս տարվա ընթացքում ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ծառայությունում գործում են ընդամենը 40 քննիչներ, կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակը հետևյալն է՝ հանրության մոտ պետք է ձևավորվի պատասխանատվության անխուսափելիության գիտակցում»,- հավելեց Սասուն Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ հասարակությունը պարտադիր նախապայման է մարդու իրավունքները հարգող, մարդուն որպես արժեք ընդունող հասարակություն ստեղծելու համար։
։

Մանրամասները՝ տեսանյութում։